Դեսից-դենից տարին մեկ-երկու անգամ մխիթարական խոսքեր հայթայթելով ոչնչի չենք հասնելու:
Երեկ լռության օր էի հայտարարել. ինչ էլ գրես, ասես, ցուցանես բառերով, նկարներով չես կարող արտահայտել բոլոր զգացումներդ...Մի բան պարզ պիտի դառնա բոլորիս համար. պատմությունը ու արդարությունը ուժեղներին են սիրում, ոչ թե խեղճերին...Եթե իսկապես ուզում ենք հանդես գալ պահանջատիրոջ դիրքերից, ոչ թե միայն հալածյալի, պիտի հզորացնենք մեր պետությունը...Թե չէ դեսից-դենից տարին մեկ-երկու անգամ մխիթարական խոսքեր հայթայթելով ոչնչի չենք հասնելու ու ազգի հանդեպ չդատապարտվող ոճիրների շարքը մեծանալու է՝ Դինք, Գուրգեն Մարգարյան...Իսկ եթե ունենանք ուժեղ պետություն, կույրերն ու խուլերը կլսեն ու կտեսնեն թե՛ Ցեղասպանության հարցը, թե՛ Արցախի արդարությունը...Իսկ մենք առայժմ ընկել ենք համաշխարհային մշակույթը ու անգամ լուսինը յուրացրած Թուրքիայի ու նրա պստիկ գող եղբոր հետևից և ուզում ենք համոզել, որ մեր մշակութային արժեքները չյուրացնեն...Միամի՛տ մարտավարություն...Իսկ մեր դեսպանները դեռ Սփյուռքին կերակրում են ճոռոմ-ճոռոմ հայրենասիրական ճառերով ու միջոցառումներով, որտեղ էլի ողբում են ցավը...Միամի՛տ մարտավարություն...Սփյուռքի ներուժն ավելի մեծ է, քան կենացներով ու ողբով հայրենիքին մոտ պահելը. Սփյուռքի ամեն համայնք եթե ստանձնի Հայաստանի Հանրապետության անգամ մեկ գյուղի զարգացման ծրագիրը՝ առանց պետության կատալիզատոր դերի, կունենանք այն հզոր պետությունը, որի հետ կսկսեն հաշվի նստել... . Թույլերն ունեն տերեր, իսկ ուժեղները՝ դաշնակիցներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել