Մի տեսակ մոլոցք կա հայերիս մեջ ինքներս մեզ պատեհ-անպատեհ առիթներով քննադատելու: Չեմ հասկանում, ուրիշ բան չկա անելո՞ւ ապրիլի 24-ին, որ ում մտքով անցնում է, սկսում է քննադատել արևածաղիկով, լայն ժպիտով, գունավոր տոնական շորերով Ծիծեռնակաբերդ այցելողներին: Հասկացանք, որ սխալ է: Չեք նկատում, որ գնալով մարդկանց գիտակցությունը բարձրանում է և ավելի քիչ են նման այցելողները: Հաճո՞ւյք եք ստանում այդպիսի թեմաները ի լուր աշխարհի բարձրացնելով: Հարևան շների բերանը լեզո՞ւ եք դնում: Թե գրում եք մի բան գրելու համար: Այս օրով ավելի լուրջ թեմաներ կան բարձրացնելու, ավելի օգտակար առաջարկներ կան անելու: Նկատե՞լ եք, որ մենակ մենք ենք ամեն տարի դա նկատում և բարձրաձայնում: Կարծես զոռով մենք մեզ նվաստացնենք և չուզողներին հաղթաթուղթ տանք: Այդքան մտածող եք ազգի նկարագրի մասին, ոչ թե ԶԼՄ-ներով նկատողություն արեք ու խորհուրդներ տվեք, այլ անհատապես զրուցեք, բացատրեք ձեր ճանաչած այդպիսի մարդկանց հետ: Կարևորը երկրորդականից չենք տարբերում, դրա համար էլ այս օրին ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել