Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ հայտարարություն է արել ապրիլի 24-ի կապակցությամբ:
Բնականաբար, այդ հայտարարությունը չէր կարող կազմված լինել հայկական շահերի թելադրանքով ու չի կարող ամբողջովին մեզ բավարարել:
Նույն կերպ, մենք չպետք է սպասենք, որ ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահներն ասելու են այն, ինչ մեզ է պետք:
Էրդողանը փորձել է պատմական ակնհայտ ճշմարտությունը համադրել իր երկրի շահերի հետ, ջանացել է ապրիլի 24-ի ուղերձից օգուտ քաղել իր երկրի համար:
Սա բնական է: Թուրքիան առայժմ այն մակարդակին չի հասել, որպեսզի գիտակցի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ իր զարգացման հեռանկարն անշրջելի դարձնելու համար:
Բայց կարևորն այն է, որ Թուրքիայի վարչապետը խոսում է ապրիլի 24-ի առիթով: Տվյալ պարագայում՝ կարևորն այդ փաստն է, ոչ թե՝ կոնկրետ ուղերձի բովանդակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել