Սիրելի հայրենակիցներ, այսօր ավարտվեց Սոֆիայում ընթացող Բռնցքամարտի Երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս տասնհինգ օրվա ընթացքում ուրախության բազմաթիվ պահեր ապրեցինք, ունեցանք և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ: Ուրախությամբ ուզում եմ ասել, որ տարածաշրջանի երկրներից ոչ ոք նման արդյունք ցույց չտվեց, մենք լավագույնն ենք: Մենք ունենք օլիմպիական երկու ուղեգիր, ոսկե մեդալ և բրոնզե մեդալ, որոնք իրենց համար վաստակել են Անուշ Գրիգորյանն ու Նարեկ Մանասյանը: Շատ ուրախ եմ, որ հենց այսօր` Հայոց Ցեղասպանության օրը` ապրիլի 24-ին, մեր Անուշիկը դարձավ աշխարհի չեմպիոն: Այսուհետ, այս օրը, հայ ժողովուրդը պետք է ունենա միմիայն հաղթանակ: 
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հաղթանակների կապակցությամբ: Հուսով եմ ̀սա առաջին հաջողությունն է, բայց ոչ վերջինը: Առջևում Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերն են, և վստահ եմ, որ Անուշիկն ու Նարեկը այնտեղ էլ մեզ կուրախացնեն իրենց հաջողություններով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել