Նողկանք....
6 տարի առաջ մի հոդված էի գրել` Ծիծեռնակաբերդ գնացող և Հայոց Ցեղասպանությունը «սգացողների» մասին: Աշխարհն ավելի քաղաքակիրթ է դարձել, գնացել է առաջ, իսկ մենք շարունակում ենք դոփել նույն տեղում:
Բերաններրը լայն բացած, ժպիտը դեմքներին, սիրելի արևածաղիկը, ադի-բուդին ու մաստակը բերաններում, զուգված-զարդարված, հա-հա հի-հի անելով գնում ենք «եղեռն»: Այսպես են բնորոշում այսօրվա երիտասարդ ու մատաղ սերնդի ներկայացուցիչները: Ծաղիկ դնելիս սելֆի անելով ու չեկ ին լինելով: Նրանք միայն ու միայն ՎԻԺՎԱԾՔ կարող են կոչվել...
Մենք մեզ մեջտեղից էլ ճղենք, ոչինչ չի փոխվի: Օբամային համարում ենք դավաճան, որ ցեղասպանություն բառը չի արտասանում: Սակայն ՄԵՆՔ ինքներս մինչև չհարգենք զոհերի հիշատակը, որևէ մեկի հողաթափիկին չի լինի Ցեղասպանությունը....

p.s. Մի 22 տարեկան աղջիկ, իր 3 տարեկան երեխային այսօր կանգնեցրել էր գեզեմանաքարերից մեկի ՎՐԱ ու ճչում էր.
- Կանգնի քարի վրա նկարեմ, պուպուշ ա չէ՞ քարը...

Ենթադրություններն արեք ինքներդ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել