Հիշո՞ւմ եք «Կովկասի գերուհին» ֆիլմի վերջին արտահայտություններից մեկը՝ «Կեցցե աշխարհի ամենաարդար դատարանը»: Ես, օրինակ, միշտ հիշում եմ այն, երբ որևէ տեղ որևէ հարցի/անձի վերաբերյալ հանդիպում եմ հայաստանյան դատարանի որոշման հիման վրա ձևավորված որևէ կարծիքի: Եթե կարծիք կազմողը չինովնիկ է՝ խնդիր չեմ տեսնում՝ հենց այդպես էլ պետք է լիներ, մեկ այլ կարծիք ունենալը կարող էր վտանգավոր լիներ: Բայց եթե նման բան եմ տեսնում ոչ չինովնիկ մեկ այլ անձի մոտ, ապա միշտ տալիս եմ նույն հարցը՝ «իսկ ո՞րն էր մեղադրվողի՝ նման քայլ կատարելու իմաստը»: Եվ եթե չի գտնվում տրամաբանության շրջանակներում տեղավորվող որևէ բացատրություն, ուրեմն գոնե ինձ համար հաստատ է, որ տվյալ անձը մեղավոր չէ այն հանցանքում, որում մեղսագրվում է: Սա է արդարադտության հիմնական պոստուլատը (կանխադրույթը) իմ պետկերացմամբ, չնայած ես մասնագիտությամբ իրավաբան չեմ: ՀԳ. «նվիրվում» է Արմեն Սարգսյանի՝ ազատամարտիկների գծով ՊՆ խորհրդական նշանակվելուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201537055139178?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել