Վաղուց պետք է հիշել, որ նավթ և գազ չունեցող, կամ այլ հետաքրքրություն չներկայացնող երկրներում մեծ պետությունների դեսպանները, եթե ինչ-որ հայտարարություն են անում, որը նպաստավոր է թվում այդ երկրի համար, ապա դա ոչ այլ ինչ է, քան ուղղակի դեսպանի անձնական գնահատականը, այլ ոչ թե իր երկրի տեսակետը կամ չգիտեմ` ինչը: Մի բան էլ, իսկապես Օբաման ուժեղ ելույթ ունեցավ, ոչ միայն չասեց «ցեղասպանություն», այլ նաև այնքան ուժեղ գտնվեց, որ իր խոսքում անգամ չհիշատակեց ժամանակակից Թուրքիան, նրա քաղաքականությունը և այսպես շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել