Օհայո նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամուսինները, ովքեր դիետա են պահում ավելի գրավիչ դառնալու և դրանով իսկ հարաբերությունները փրկելու կամ կարգավորելու համար, իրականում միայն քայքայում են դրանք: 

Խնդիրը այն է, որ երբ մարդ խիստ դիետա է պահում, արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ նվազեցման հետևանքով մարդու էներգիան պակասում է, և վերահսկելու ունակությունը թուլանում է, ինչը, գիտնականների կարծիքով, մեծացնում է վեճերի հավանականությունը: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել հետևյալ փորձարկումը կատարելով: Նրանք 21 օր 107 զույգերի մոտ առավոտյան և երեկոյան ստուգել էին գլյուկոզայի մակարդակը: Իսկ օրվա վերջում մասնակիցները պետք է 1-51 ասեղ մխրճեին փոքրիկ բամբակե տիկնիկի մեջ, որպեսզի արտահայտեին իրենց գրգռվածության և նյարդայնացության աստիճանը: Որքան ցածր էր շաքարի մակարդակը արյան մեջ, այնքան շատ ասեղներ էին հայտնվում տիկնիկի մեջ:

Երկրորդ փորձարկման շրջանակներում զույգերին առաջարկում էին համակարգչային հանելուկներ լուծել և խաղեր խաղալ, մրցակցել միմյանց հետ: Սակայն իրականում նրանք խաղում էին համակարգչի դեմ: Այս փորձարկումը նույնպես ցույց տվեց, որ շաքարի ցածր մակարդակի դեպքում մասնակիցն ավելի ագրեսիվ է տրամադրված լինում:

Այս միջոցով գիտնականները եզրակացություն են կազմել, սակայն արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վտանգավոր է, հակառակ իրավիճակը նույնպես վնասակար է, քանի որ բացասաբար է ազդում հարազատ մարդկանց հետ հարաբերությունների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել