Անկախ էթնիկ ու կրոնական պատկանելիությունից մարդկանց կյանքից զրկվելու մասին Ռեջեփ Թ. Էրդողանի հայտարարությանն ընդամենը կարելի է պատասխանել այսպես՝ 20-րդ դարասկզբին Թուրքիայում ապրում էին մոտավոր տվյալներով (ճշգրիտ թվերն այս պահին չեմ հիշում և ճշգրտելու կարիք էլ չկա) 13 մլն թուրք և 3 մլն հայ, այսօր նույն այդ տարածքում ապրում է մոտ 80 մլն թուրք և կարծեմ 50.000 հայ՝ գրանցված որպես հայ: Ինչպես ստացվեց, որ թուրքերի թվաքանակը վեց անգամ աճեց, իսկ հայերինը՝ նույնքան անգամ պակասեց: Մնացած բառերն ավելորդ են: Բայց ես այսօր չեմ պահանջում, որպեսզի թուրքերը պետականորեն ընդունեն ցեղասպանության փաստը, և կամ այդ բառն արտասանի ԱՄՆ նախագահ Բ.Օբաման: Ես դա կպահանջեմ, երբ Հայաստանի Հանրապետությունն ավելի հզոր լինի Թուրքիայի Հանրապետությունից, իսկ դա գալու է, և ոչ թե վաղ թե ուշ, այլ հենց իմ կյանքի ժամանակահատվածում: Այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել