Սկսվե՜՜ց. հայ նորահայատ կամ էլ արդեն «հայտնի» աստղերի սուգը, ցավը, նոր-նոր երգերը, տխրագույնս գրված ստատուսները, հանրային տանջանքները, Ծիծեռնակաբերդ ու տենց... 
Երբեք չեմ մոռանա, մենք ուժեղ ենք, Ապրիլի 24, մեր դժբախտություն ու տենց,,,, 
Ու ինչպես սպասելի է մեր երգիչ-երգչուհիները կօգտագործեն «Ապրիլի 24»-ը` հայտնի դառնալու համար: 

Այդ աստղերի ցուցակը բացեց «Սոնա Սիլվեր» անունով ոմն մի երգչուհի (իհարկե, ավելի քան վստահ եմ, որ մինչև երեկո էլի այսպիսի «նվերների» ականատես կլինենք): Ազնիվ խոսք, ես էս աղջկա մասին առաջին անգամ եմ լսում, առաջին անգամ եմ իմանում, որ մենք այսպիսի երգչուհի ունենք: Իհարկե, ինչպես և սպասելի էր, ինքն էլ ա remember անում, never again անում, տանջվում, տառապում, չեմ իմանում՝ ինչ անում, բայց զատո էսօրվա իրա երգը կլինի հայտնի ու իրան կճանաչեն: 
Ի՞նչ ա ասածս, հարգելի աստղեր, հայտնություն կարելի է Ձեռք բերել Մարտի 8-ի մասին երգ երգելով, Վերջին զանգի օրը, Ամառը, ձմռանը, աշնանը ու տենց, բայց ոչ ԱՊՐԻԼԻ 24-ին: 
Կներեք, բայց ես չեմ հավատում ոչ մեկիդ անկեղծությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել