Այսօր հրավիրված ասուլիսին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց այն մեղադրանքներին, թե ինչու չմիացավ Լևոն Տեր Պետրոսյանին: «Իսկ ինչո՞ւ պիտի միանայի մի քաղաքական գործչի, որի ամբողջ քարոզչությունն ուղղված էր դեպի մեր կուսակցությունը և անձամբ ինձ, երբ ինձ անվանում էր նույնիսկ ազգի դավաճան»,- ասաց նա և հստակեցրեց, որ նման հայտարարություններ արվել են ոչ թե մարտի 1-ից հետո, այլ նաև դրանից առաջ: Նա նշեց, որ առաջին նախագահը ընտրություններից հետո դիմել է նրան իրենց միանալու կոչով։ «Մարդը, եթե ուզում է համագործակցի, Ձեր նկատմամբ պետք է պարկեշտ լինի»,- նշեց նա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել