Հրեաների հոլոքոստ այլևս երբեք չի կրկնվի, որովհետև ոչ միայն Իսրայել պետությունն է ինքն իրենով հզոր, այլև հրեաներն են աշխարհասփյուռ կանգնած Իսրայելի կողքին: Նրանք ունեն Մոսադ, որը անպատիժ չի թողնում հրեաների դեմ ոտնձգությունները ամբողջ աշխարհում: Այն, ինչ անում էին մեր վրիժառուները ԱՍԱԼԱ-ի, նրանց մոտ պետական հատուկ ծառայությունն է անում: Անում է մինչև հիմա: Եթե չենք ուզում, որ մեր վրեժը մնա ազգային կազմակերպության ուսերին, պետք է միավորվենք մեր պետության շուրջ, աշխարհի որ կետում էլ լինենք: Բողոքելու փոխարեն ինքներս պետք է մեր վրեժին և արդար հատուցմանը տեր լինենք ազգովի՝ Հայաստանը հզորացնելով տնտեսապես, ռազմականորեն և հատուկ ծառայություններին ֆինանսավորելով: Միամտություն է մտածել, որ արևմտյան կամ արևելյան գերտերությունները մեր գեղեցիկ աչքերի կամ ողբալու համար մեզ կտան մեր հողերը, կամ մեր փոխարեն վրեժ կլուծեն: Սովորենք հրեաներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել