Դու վառում ես դրոշներ, երբ վստահ ես, որ ոչ մի ոստիկան քեզ չի մտցնի մեքենա ու չի տանի ոստիկանատուն, դու գոռում ես՝ պայքար, պայքար, երբ գիտես, որ հետո ապահով գնալու ես տուն ու փորձելու ես փախչել բանակից, դու հայտարարում ես, որ Էրդողանը վախեցել է քո երթերից, դու խեղդում ես քաղաքացիական հասունության պայքարը հանուն մեկօրյա այս ցուցամոլության, քանզի այս պահին ինչ հեշտ ու ապահով, դու զգում ես քեզ հայրենասեր, նվիրյալ, մարտիկ, հերոս ասպետ....Ով եղբայր իմ խիստ հայրենասեր, որ չի հասկանում, որ հայրենքը պետություն է, իմացիր՝ հայրենասեր, նվիրյալ, ասպետ լինում է միայն ՔԱՂԱՔԱՑԻՆ, իսկ դա հեշտ ու ապահով չի լինում, հովանավորված չի լինում, շոուներով չի լինում...Ձեռքդ ետ տար ուրիշի դրոշի վրայից, ու թե կարող ես, պինդ պահիր քո երկրի դրոշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել