Իրականում, երեք գործոն կա, որոնք թույլ չեն տալիս ցեղասպանության կրկնություն՝

- Նախ, մեր հայկական բանակն ա, որը երաշխավորում ա, որ անկախ նրանից, թե ոնց կփոխվի աշխարհը, բայց մենք էլ գառների պես չենք մորթվի՝ առանց դիմադրության ու անթասիբ.

- Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում ապրող հայերն են (հատկապես սահմանամերձ գոտիներում), ում շնորհիվ սա ոչ թե աշխարհագրական ինչ-որ անորոշ տարածք է, այլ երկիր, և ում միջոցով սնուցվում է բանակը.

- Երրորդ գործոնը անվտանգության երաշխիքներն են, այդ թվում՝ կոնկրետ Թուրքիայի՝ Հայաստան ներխուժումը բացառող, որ տալիս է Ռուսաստանը:

Մնացածը՝ Սփյուռքի ջանքերը, Հայ դատը, միջազգային հանրության թույլ չտալը, դրոշներ վառելը, միջազգային ասպարեզում ճանաչումը պահանջելը և այլ նմանօրինակ բաները, կներեք, բայց լավագույն դեպքում երկրորդական ու երրորդական նշանակության գործոններ են, եթե չասեմ՝ զուտ բուտաֆորիկ ու ֆիկտիվ երևույթներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել