Տարածված է այն կարծիքը, թե թանձր պտղահյութն ավելի օգտակար է, քան բաց գույն ունեցող կամ թափանցիկ հյութերը: Այս կարծիքը պաշտպանողները դա բացատրում են նրանով, որ թանձրահյութերն ավելի շատ վիտամիններ ու բջջանյութ են պարունակում, այդ պատճառով էլ թանձր են: Նրանք, որպես կանոն, այսպիսի հյութերը ջրով չեն նոսրացնում: Հյութը վիտամիններից բացի, պարունակում է բջջանյութ, որն օգտակար է մարսողությանը: 

Հյութը մաքրում են պտղից կամ մեխանիկական ճանապարհով կամ ֆերմենային նյութերի ու սորբենտների օգնությամբ: Սա միանգամայն անվտանգ է հյութի և մեզ համար: Սակայն եթե կես կիլոգրամ նարնջից ստացվում է կես լիտր հյութ, նույն քանակությամբ բանանից մի գրամ հյութ անգամ չի դուրս գա: Այդ իսկ պատճառով չոր մրգերի (բանանի, սալորի, դեղձի, տանձի և ծիրանի) հյութերը կարելի է անվանել նեկտար կամ մրգահյութ: Այս մրգերը սկզբում խյուսի են վերածում, որը հետագայում բացում են ջրով, վրան ավելացնում շաքար, օշարակ կամ մեղր:

Աղբյուր

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել