10  ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում անօրինական է սպանություն գործել կրակոցից պաշտպանող բաճկոնով

Նյու Ջերսիի կանոնադրության 2C:39-13 կետի համաձայն՝ սպանություն, կողոպուտ, գողություն, առևանգում, սեռական բռնություն կամ հարձակում գործելու դեպքում ևս մեկ հանցանք է համարվում հանցագործությունը փամփուշտից պաշտպանող բաճկոնով իրականացնելը, ինչի արդյունքում պատիժը ավելի խիստ կլինի:

 9  Ֆինլանդիայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը սահմանվում է խախտողի ընդհանուր եկամտի հիման վրա


2002թ.-ի հունվարին Անսի Վանջոկին՝ ֆիննական «Nokia» հեռահաղորդակցության ընկերության 44-ամյա տնօրենը Հարլիում, որտեղ թույլատրված արագությունը չպետք է գերազանցեր 50կմ/ժ-ը, 75կմ/ժ արագությամբ ընթանալով, 12,5 միլիոն դոլարի խախտման կտրոն ստացավ:

 8  Կանադական փոխարժույթի օրենքը

Կանադայում 1985թ.-ին ընդունված փոխարժույթի մասին օրենքը արգելում է սպառողներրին գնումներ կատարելիս չափազանց մեծ քանակությամբ մետաղադրամներ օգտագործել: Սա նշանակում է, որ չես կարող ինչ-որ բան գնելու համար ամբողջը մետաղադրամներով վճարել, հատկապես եթե գումարը գերազանցում է 10 դոլարը:

 7  ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում արգելվում է մենամարտել արջերի հետ 


Արջերի հետ մենամարտելը ԱՄՆ-ում ժողովրդականություն վայելող հոբբի էր հատկապես Ալաբամայում, որտեղ 2006թ.-ին օրենք ընդունվեց, որով անօրինական է համարվում արջերի հետ մենամարտելը: Ալաբամայի կանոնադրության 13Ա-12 կետի համաձայն՝ անօրինական է նաև արջ վաճառելը, գնելը, ունենալը կամ վարժեցնելը մենամարտի համար: 

 6  Սինգապուրում արգելվում է մաստակ ծամել

Սինգապուրում արգելվեց մաստակի վաճառքը, երբ նկատեցին մետրոյի կայարաններում ու մեքենաների վրա մեծ քանակությամբ կպցրած մաստակներ: Սինգապուրում մաստակ ծամելը իրականում թույլատրվում է, սակայն այն դեպքում, եթե դրանք նետվում են աղբամանը, այլապես ստիպված կլինեք խոշոր տուգանքներ վճարել:

 5  Օհայո նահանգում ճուտիկներին ներկելն անօրինական է


Օհայոյի կանոնադրության 925.62 կետի համաձայն՝ ոչ մի անձ, ընկերություն կամ կազմակերպություն չպետք է ներկի կամ ներկած վաճառի և/կամ խաղարկի նապաստակների, ճուտիկների ու բադիկների և այլ ընտանի թռչունների ձագուկների:

 4  Զիմբաբվեում անօրինական է նախագահին հայհոյելը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն օրենք ընդունեց այն մասին, որ պետական ավտոշարասյան ընթացքի ժամանակ շարասյան որևէ անդամի հայհոյելը կամ վիրավորական ժեստեր ցուցադրելը անօրինական է: Եվ քանի որ հստակ չէր նշվում, թե ինչ ժեստերի մասին է խոսքը, մարդիկ ավելի ուշադիր ու զուսպ են, երբ անցնում  է նախագահի ավտոշարասյունը, քանի որ միայն ձեռքով անելու դեպքում նրանք կարող են ձերբակալվել:

 3  Դուբայում արգելվում է համբուրվելը


Միացյալ Արաբական Էմիրություններն այն երկրներից է, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները կարող են անհարմար զգալ իրենց: Ինչպես 2010թ.-ին հայտնաբերեցին երկու երիտասարդ բրիտանացի, հասարակական վայում միմյանց հանդեպ սերը ցուցաբերելու դեպքում կարող ես հայտնվել դատարանի առաջ: 25-ամյա Շարլոտ Ադամսն ու 24-ամյա Այման Նաջաֆին իրենց արձակուրդն էին անցկացնում, երբ նրանց նկատում են հասարակական վայրում համբուրվելիս: Արդյունքում զույգին մեկ ամիս ազատազրկման են ենթարկում՝ անպարկեշտության ու անօրինական ալկոհոլ օգտագործելու համար:

 2  Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է մեքենա վարել

Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որտեղ կանանց արգելվում է մեքենա վարել: Օրենքը ստիպում է շատ կանանց վարորդներ վարձել, իսկ նրանք, ովքեր ամսեկան 300-400 դոլար գումար չեն կարող առանձնացնել վարորդների համար, ստիպված են հույս դնել իրենց տղամարդ հարազատների վրա, որպեսզի իրենց տանեն աշխատանքի, դպրոց, գնումների, բժշկի և այլն:

 1  Ճապոնիայում անօրինական է գեր լինելը

3. Being Fat Is Illegal - Japan

Ճապոնիան երկրի քաղաքացիների գիրության դեմ պայքարելու համար 2008թ.-ին օրենք ընդունեց, որով հստակ չափումներ սահմանեց, ըստ որի՝ 40-ից բարձր տարիքի տղամարդիկ ու կանայք իրանի համապատասխանաբար 82 սմից և 92 սմից ավել չափ չպետք է ունենան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել