Չենք մոռացել...Հիշում ենք... Հատուցելու են....

Կուտակային կենսաթոշակը աստիճանաբար դառնում է պատմություն և քաղաքացիական հասարակության փայլուն հաղթանակի օրինակ: Իհարկե, քառյակի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ են գցում ու ասում են, որ իրենք էլ են մասնակցել կասեցման գործընթացին, բայց մոռանում են, որ նույնիսկ կառուցողական հանդիպումներին չեն մասնակցել:

Երեկ հայ երիտասարդությունը, չնայած կուսակցական պատկանելիության և գաղափարական տարաձայնությունների, միասնական երթով, ջահերով ու մոմերով հասավ Ծիծեռնակաբերդ և հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Թուքիան լավ գիտի, որ մի օր հատուցելու է ու ծնկի է գալու, որովհետև անմեղ զոհի արյունը հեշտ չի մոռանալը, ուղղակի հատուցման պահը արհեստականորեն թուրքերը հեռվացնում են:

Սնոուդենը մեր ժամանակների հերոսներից մեկը դարձավ, այս մարդու մասին շուտով Հոլիվուդը ֆիլմ կնկարահանի, այո-այո, ԱՄՆ-ում գտնվող Հոլիվուդը. իրանք այսպիսի բաներ սիրում են: Հիմա էլ այս երիտասարդը դարձել է Գլազգոյի համալսարանի ռեկտոր: Մարդը որոշեց ու արեց, արեց գեղեցիկ ու հաղթեց աշխարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել