Մինչ յուրաքանչյուր նորանշանակ նախարարին «քլնգելու» և փնովելու «սրբազան պարտականությանն» անցնելը, ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլինի որոշ ժամանակ պարզապես սպասել և տեսնել, թե ինչպես է աշխատում տվյալ մարդը, և հետո արդեն վատ աշխատելու դեպքում միայն անցնել չարախոսելուն: Թե չէ ազգովի քլնգող ենք դարձել, ոչ ոք ոչինչ չի անում, միայն մի գլուխ «քլնգում» է, այն էլ՝ վիրտուալ, ոչ թե իրական կյանքում: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ կատեգորիայի մեջ մեծ քանակ են կազմում նախկին իշխանությունների համակիրները, կարծես թե իրենց սիրելի իշխանությունների օրոք ամեն ինչ այլ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել