Եկեք ազգովի Թագավոր ընտրենք... Հա, հա ճիշտ եմ ասում, իմ լավ ընկերներից մեկը այս միտքը տվեց: Թագավոր ենք ընտրում, ով եթե մի երկու սերունդ իրեն հայավարի դրսևորեց կնքում ենք Արքա: Մեզ էդ պրեզիդե՜նտ, վարչապե՜տ, ու իշխանական այլ «անդամներ» պետք չեն` լուրջ: Սենց թե նենց ինչ համակարգ էլ ընտրենք մի հոգի է որոշումներ կայացնողը մեր մոտ լինում: Էդ հիմա է թվում թե 7 տարով սարքեն կառավարումը իրենց կհերիքի, չի հերիքելու: Ով էլ նստում է էդ աթոռին մեկ է մտածում է որ ըհը՜, ինձ մնաց էսքա՜ն ժամանակ, դե Սիմոն ջա՜ն քեզ տեսնեմ սկսի թալանել, բան չմնաց: Նստած օրից հաշվում են թե քանի օռ մնաց մինչև մյուս ընտրություն, ու դրանց հետո էլ թե քընի օր մնաց մինչև վերջը: Բանտի նման մի բանա, հենա որ մի դեպքում, մի դեպքում մարդ անհամբեր սպասումա որ դուրս գա մյուս դեպքում տագնապովա սպասում` չի ուզում դուրս գա: Այ, որ թագավոր լինի ուրիշ կլինի: Թագավորը առաջին հերթին էլ չի մտածի հաջորդ ընտրությունների մասին ու ազգի տականքներին իր շուրջը չի պահի` ինչ ա թե մյուս ընտրությանը իրեն ձայն ապահովեն: Երկրորդ ընտրությունից հետո էլ նույն ազգի տականքներին ու անգրագետ վաշխառուներին ստիպված չի լինի կառավարման լծակներ տալ` ինչ ա թե պարտքի տակից դուրս գա: Նա կիմանա, որ սե՜նց թե նենց ինքը էդ գահին ա մինչև Լյուցիֆեռի մոտ գնալը… Գիտի որ իրենից հետո իր տղեն ա լինելու, ու փոխանակ իր տղուն տարբեր տեսակի մեքենաներ գնելը քանի դեռ իր շրջանը չի լրացել հանգիստ կզբաղվի նրա կրթությամբ ու դաստիարակությամբ: Թագավորը կիմանա, որ էս երկրում ի՜նչ կա չկա իրեն է պատկանում, ու էլ ստիպված չի լինի թալանով զբաղվի քանի դեռ չեն հանել: Ինքը իրենից հո չի՞ գողանալու: Համ ստիպված չի լինի գողանալ ու թալանել համ էլ ստիպված չի լինի տանել էդ ամեն ինչը օֆշորում, արտերկրի բանկերում և այլնում թաքցնել, հաստատ իմանալով, որ մեկը քթից բերելու են մի օր, ոնց որ բոլորին էն բերում: Ինքը իր գանձարանը կունենա ու դեռ մի բան էլ դրսից ամեն եկած լուման կպահի էդ գանձարանում: Թագավորը էդ գահին որ մի քիչ երկար նստի ու գլխին էլ թագը կրի, քի՜չ-քի՜չ կսկսի նաև արժանապատվության զգացում մոտը առաջանալ ու ստիպված չի լինի ուրիշ պետությունների ղեկավարների «տակը պառկել»` ինչ ա թե նրանք իր խարխլված դիրքերը պահեն, քանի դեռ իր թալանի ժամկետը չի լրացել, որ մի թարսության դեպքում էլ փախնի նրանց մոտ թաքնվի ու ասի «Украина наш стратегический партнёр...» մոռանալով որ ինքը էդ երկրի «թագավորն ա»
Չի գա քո փոքր խանութը փակի քանի որ քո տված հարկը գնալու է պետության գրպանը որ իրեն հետ կապ չունի այլ գնալու է թագավորական գանձարան որ իրենն է: Արտերկրում պալատներ չի սարքի, քանի որ թագավորները պալատները իրենց երկրում են սարքում, արտերկիր փախնելու կարիք չեն ունենում: Մի խոսքով, հետո էլ ազգը որ տեսնի չէ սա իրոք արժանի, ազնվական արյուն ունեցող ազգի ներկայացուցիչ ա կվերցնի սրան Արքա կկնքի, քանի որ տարբերությունը Արքայի ու թագավորների միջև շա՜տ մեծ ա: Առաջներում էլ թագավորներ ունեցել ենք, թագ կրողներ ում շատ հաճախ դրսից են էդ թագը տվել կրելու, թագ կրողներ էլի իսկ Արքանե՜ր, այ Արքաներ շատ քիչ ենք ունեցել մատների վրա կարող ենք հաշվել: Արքան չի կարող լավը չլինել, ո՞վ գիտի միգուցե էս ազգին մի օր մի Արքա էլի ծնվեց!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել