Աշխատավարձի բարձրացման հետ կուտակայինի կապ, իմ կարծիքով, ՉԿԱ ՈՒ ՉԻ ԵՂԵԼ: 
Այլապես արդեն վաղուց դրա մասին իշխանականները «կգովազդեին»: Հենա, Տիգրան Սարգսյանը ու Հակոբ Հակոբյանը մեռան ֆանտազիաների մեջ ընկնելով` «գործարաններ կկառուցենք», «աշխատատեղեր կստեղծենք», «40 տարով հիպոտեկ կտանք»:

Հենա կասեին, էլի, որ սպասվելիք աշխատավարձի բարձրացումը նաև կուտակայինի շնորհիվ է!

Տրամաբանությունը հետևյալն է` 5% տուր, որ 40% բարձրացում կստանաս:  
Էտքանից հետո ո՞վ դեմ կլիներ:

Էտ հիմա են նրանք «ֆայմել», որ կարելի է կապել այդ 2 անկապ երևույթները ու դրանով «փոշմանացնեն» այն մի քանի տասնյակ քաղ.ծառայողներին, որոնք ԴԵՄ ԷԻՆ:
Ու հետին թվով փորձում են այդ կապը շահարկել:

ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԽԱԲՆՎԵՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել