Ես պատրաստ եմ մոռանալ 1915թ-ը, եթե զգամ, որ այն հոգեպես ու բարոյապես կճնշի իմ ժողովրդին: Մի ողբացեք, հիշեք ու պատրաստ եղեք վրեժի, եթե վրեժի չեք պատրաստվում, ապա ավելի լավ է մոռացեք: Եթե մենք չենք հասկանում, որ վրեժ կարելի է լուծել ուժեղ պետություն ստեղծելով, ապա ավելի լավ է չհիշենք 15թ-ը, իսկ արդեն 20 տարուց ավելի է` մենք ուժեղ պետություն չենք ստեղծում, ուրեմն իսկապես չենք սգում, ուրեմն չենք հարգում զոհերի հիշատակը, ուրեմն Ծիծեռնակաբերդում ծաղիկ դնելը խորհուրդ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել