Վաղվա համար՝ գրված անցյալ տարի.

Որպեսզի ապագայում թուրքերից հատուցում պահանջելու հնարավորություն ունենանք, այսօր պետք է ոչ թե իշխանություն-ընդդիմություն-հասարակություն ձևաչափով մեկօրյա երթ կազմակերպենք դեպի Ծիծեռնակաբերդ և դա ողջ օրը ներկայացնենք բոլոր հեռուստաընկերություններով՝ ազգաբնակչության մեջ մազոխիստական շեղումներն ամրապնդելով, այլ պետք է իշխանությանը ստիպենք, որպեսզի վերջինս կամ օրինավորություն ձևավորի այս երկրում և կամ հեռանա… Ցեղասպանված ազգի բարդույթն էլ մեր միջից հանելու համար անհրաժեշտ է վերացնել ապրիլի 24-ի համաքաղաքային երթը: Գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե յուրաքանչյուր անձ տարվա մեջ մի ինչ-որ օր այցելի Ծիծեռնակաբերդ և հարգանքի իր տուրքը մատուցի այնպես, ինչպես դա արվում է Երուսաղեմի Լացի պատի առնչությամբ: Դրանով կվերացվի նաև միջոցառման՝ շոուի տարրերը, որ, ուզենք թե չուզենք, օբյեկտիվորեն առկա են բոլոր տիպի միջոցառումներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել