Այսօր հյուրանոցի ադմինիստրացիան ինձ և հյուրանոցում բնակվող մյուս երկու հայերին բանավոր զգուշացրեց, որ վաղը՝ ապրիլի 24-ին, զերծ մնանք Ստամբուլի Բեշիկթաշ, Զեյթունբուռնու, Կադիկոյ, Բայրամփաշա և մի շարք այլ թաղամասեր այցելելուց: Երբ հարցրեցինք` ինչո՞ւ, պատասխանեց, թե դուք ավելի լավ գիտեք՝ վաղն ինչ օր է, ու այդ թաղամասներում վխտում են ազգայնամոլները:
Վաղը ես կլինեմ եկեղեցում, կաղոթեմ զոհերի հոգիների հանգստության համար, այնուհետև ծաղիկներ կտանեմ Հայկական գերեզմանոց: Ասում են, որ վաղը այստեղի Հայ համայնքը հիշատակման արարողություն է անցկացնելու Թաքսիմ հրապարակում, եթե հարմար եղավ՝ կմասնակցեմ նաև այդ միջոցառմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել