1  Շոկոլադ


Շոկոլադը ամուր ու առաձգական է դարձնում մաշկը: Հայտնի է, որ հակաօքսիդանտները բարերար ազդեցություն են գործում մաշկի վրա: Մուգ շոկոլադի մեջ պարունակվում են ուժեղ հակաօքսիդանտներ: Ուստի հարթ մաշկ ունենալու համար հատկապես օգտակար է մուգ շոկոլադը: Շոկոլադն օգնում է նաև վերացնել մաշկի այտուցվածությունը: Շոկոլադը կարելի է ոչ միայն ուտել, այլև օգտագործել դիմակների մեջ:  

 2  Հապալաս

Օրը կես բաժակ հապալասի հյութի օգտագործումը կնպաստի մաշկի կնճիռների ու բծերի վերացմանը: Այդ բծերը կարող են առաջանալ արևից, սթրեսից և ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից:  

 3  Ձուկ


Բազում ձկնատեսակներ, այդ թվում՝ սաղմոնը և թյունաձուկը, պարունակում են այնպիսի ճարպաթթուներ, որոնք ամրացնում են մաշկի բջիջների թաղանթը՝ օգնելով  պահպանել մաշկի խոնավությունը: Շաբաթական երկու անգամ ձկան օգտագործումը կարող է նվազեցնել մաշկային բորբոքումները, մասնավորապես՝ էկզեման ու պսորիազը:

 4  Արևածաղկի սերմեր


Արևածաղկի սերմերը հարուստ են վիտամին E-ով: Վիտամին E-ն օգնում է
 վերնամաշկը պաշտպանել արևից: Ամեն օր մի բուռ արևածաղկի սերմերի ընդունումը նպաստում է մաշկի առաձգականության պահպանմանը: Խորհուրդ է տրվում օգտագործել նաև արևածաղկի ձեթով ուտեստներ: Արևածաղկի ձեթի օգտագործումը վերացնում է մաշկի ճաքերը:

 5  Կարմիր լոբի

Կարմիր լոբին հարուստ է ցինկով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ում օրգանիզմում ցինկի մակարդակը սովորականից ցածր է, լաքաներ են ունենում մաշկի վրա: Ցինկը բուժարար ազդեցություն է գործում մաշկի վրա: Խորհուրդ է տրվում ոչ միայն հաճախակի ուտել լոբի, այլև պարբերաբար մաշկը պատել լոբով դիմակներով: Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչպես հակաբիոտիկները, այնպես էլ ցինկը կարող է բուժել բշտիկները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել