Շատ ենք տեսել Շամշյանի տեսանյութերում, որ մեքենան այս կամ այն մարզի ճանապարհին ընկնում է ձորը: Շամշյանը ամենաշատը մեղադրում է տեղի պաշտոնյաններին, որի հետ ես համաձայն եմ, բայց կա նաև մեկ պատճառ, որին էդքան էլ ուշադրություն չենք դարձնում: 
Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ մի մարզից մի մարզ գնալու համար մենք սար ենք «բարձրանում» ու «իջնում», որի ժամանակ էլ կան լիքը ոլորաններ: 
Եթե չեմ սխալվում այդ պատահարների մեծ մասի մասնակից է լինում մարդ, որը ծանոթ չէ տեղանքին: Ավելի քան վստահ եմ, որ մեծ մասամբ նաև մեղքը այդ անտեղյակությունն է, բոլորը մտածում են, թե ասֆալտը հարթ ա, ոտները դնում են գազին «դա խազ» ու իհարկե, ինձնից սկսած, ոչ մի իրան հարգող երիտասարդ վարորդ ուշադրություն չի դարձնում ճանապարհային նշաններին (մեծ մասն էլ, դե իհարկե, չի իմանում դրանց նշանակությունները) ու այ տենց չնայելով, գնում ԴԲԱ ՁՈՐԸ: 
Էնպես որ, հարգելի երիտասարդներ, երբ անծանոթ վայրերով եք երթևեկում, մի քիչ դանդաղ գնացեք, քանի որ չեք իմանում` ինչպիսի պօօվօռոդ է սպասվում ձեզ: 
Զգույշ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել