Կարեն Ճշմարիտյանի ազգանունը պարտադիր է, բայց ոչ պարտադրող:

Ազգային ժողովում մականուն ունենալը պարտադիր է, բայց ոչ պարտադրված:

Քառյակը միավորվել է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

Գալուստ Սահակյանը պարբերաբար բլթցնում է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

ՀՀԿ ֆրակցիան պարտադիր կուտակայինի օրենքին կողմ է քվեարկել պարտադիր, բայց ոչ պարտադրված:

Ազգը սերիալի վրա է նստել պարտադիր, բայց ոչ պարտադրված:

Գազի գինը բարձրացել է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

Հայ ժողովուրդը արտագաղթում է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

ՕԵԿ-ը ընդդիմադիր է դառնում պարտադիր, բայց ոչ պարտադրված:

ՍերԺ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել պարտադիր, բայց ոչ պարտադրված:

Մեր չինովնիկները գռփում են «պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել