2007 թվականի ապրիլի 23-ին Մոսուլ քաղաքում իսլամիստ ահաբեկիչների կողմից հրապարակային գնդակահարվեցին 24 եզդիներ: Ահաբեկիչները կանգնեցելով ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդիներին, և նրանց «դատապարտել» գնդակահարության` ըստ իսլամի օրենքների: Ցավոք սրտի, պետք է նկատել, որ սա Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ոչ առաջին և ոչ էլ վերջին ահաբեկչությունն էր: Այս սպանդի կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, որը և պարարտ հող ստեղծեց հետագայում եզդի ժողովրդի նկատմամբ նոր ահաբեկչություններ իրականացնելու համար: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ դատապարտում է կատարվածը և կոչ է անում միջազգային հանրությանը՝ չանտեսել Իրաքում բնակվող եզդի ժողովրդի համար ստեղծված վտանգները, որոնց պատճառով Միջագետքի բնիկ ժողովուրդներից մեկը կկանգնի ոչնչացման վտանգի առաջ: Ուզում ենք հիշեցնել համայն մարդկությանը, որ Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ևս «մարդակեր» հանցագործներին անպատիժ թողնելու արդյունք էր: Իրաքաբնակ եզդիների խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չլինելու դեպքում եզդիները կկրկնեն Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայ ժողովրդի ճակատագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել