Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարվում է Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգից: Այս բարեփոխումը գործող իշխանության ամենանաշանակալից քայլն էր:
Լավ չի, որ նոր վարչապետը տուրք է տալիս պոպուլիզմին: «Սերունդների համերաշխության» սկզբունքն ակնհայտորեն չի գործում: Առաջիկայում մենք կենսաթոշակային համակարգում բախվելու ենք լուրջ խնդիրների: Այդպես կհատուցենք պոպուլիզմի համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել