Երբ մարդիկ մտածում են հին քաղաքակրթությունների մասին, միանգամից մտքում հայտնվում է այն, որ նրանք պրիմիտիվ կյանքով են ապրել ու տեխնոլոգիաներ չեն ունեցել, սակայն պետք նշել, որ այսօր օգտագործվող շատ իրեր հայտնագործվել են հազարավոր տարիներ առաջ:

 5  Շնչառությունը թարմացնող կոնֆետներ

Լինելով բազմաթիվ հայտնագործությունների հայրենիք, այդ թվում՝ պապիրուսի թերթերի ու մեծ բուրգերի՝ եգիպտացիները ևս մի հեղափոխական հայտնագործություն արեցին՝ ատամների հիգիենային հետևելու համար:  Ատամների բակտերիաների դեմ ու բերանի տհաճ հոտը կանխելու համար եգիպտացիները ստեղծեցին շնչառությունը թարմացնող միջոց, որը  տարբեր բաղադրամասերի խառնուրդ էր, այդ թվում՝ նաև դարչին ու կնդրուկ, որոնք եռացվում էին մեղրի հետ, ու այնուհետև դրանց որոշակի ձև տալուց հետո սառեցվում: Սրա մասին առաջին անգամ նշումներ են արվել Էբերսի պապիրուի մեջ, որը Ք.ա. 16-րդ դարի գրավոր աղբյուր է, որն իր մեջ պարունակում էր կիֆի տարբեր բաղադրատոմսեր, որն օգտագործվում էր կրոնական ծիսակարգերի մեջ, ինպես նաև բժշկական նպատակներով: Կիֆիի բաղադրությունները հիմնականում մի քանի ընդհանուր բաղադրամասեր ունեին, այդ թվում` գինի, մեղր, չամիչ:

 4  Օդապարիկ

4- parachute

Մինչ շատերը հավատացած են, որ օդապարիկի հայտնագործությունը Լեոնարդո դա Վինչիին է պատկանում, իրականում օդապարիկի գաղափարը ծնվել է դեռ անտիկ Չինաստանում: Ք.ա. առաջին դարում գրավոր աղբյուրներում նշվում է Շուն կայսեր մասին, ով ապրել է 4000 տարի առաջ: Պահպանված այս գրավոր աղբյուրներում  նշվում է, թե ինչպես է նրա հայրը ստիպել նրան իրեն նետել բարձր շենքի գագաթից` շենքը ներքևից այրելով:
Բամբուկի մի զույգ գլխարկ վերցնելով՝ Շունը դանդաղ իջնում է գետնին: Սա տվեց քամու ուժն օգտագործելով դանդաղ ընկնելու գաղափարը: Ավելի ուշ պատմություններ են պատմվում այն մասին, որ Ք.ա. 200թ.-ին չինացի ակրոբատները օգտագործում էին օդապարիկները ազնվականներին զվարճացնելու համար: Եվ այս ամենը Լեոնարդո դա Վինչիի ապրած ժամանակաշրջանից ավելի քան 1700 տարի առջ:

 3  Ադի Բուդի

Որպես այդպիսին, նրանք տեխնիկապես չեն հայտնագործել ադի-բուդին, սակայն ացտեկներն էին, որ իսպանացիներ հարձակման ժամանակաշրջանում ներկայացրեցին ադի-բուդին: Երբ Կոլոմբոսն առաջին անգամ հանդիպեց ու գործ ունեցավ Արավակա ցեղի հետ, նրան ադի-բուդիից պատրաստված զարդ տվեցին: Ացտեկների համար ադի-բուդին չափազանց կարևոր դեր էր խաղում: Ացտեկների ծիսակարգերից մեկում ադի-բուդին օգտագործվում էր որպես զոհաբերություն աստվածներին` եգիպտացորինի հատիկները կրակի մեջ նետելով: 

Որոշ հնագետներ հավատացած են, որ եգիպտացորենը երբևէ մշակված ու աճեցված հացահատիկներից առաջին է:

 2  Փոստային ծառայություն

Աշխարհում առաջին փոստային ծառայությունը ստեղծվել է Ասորեստանում` սեմական հիմնական քաղաքակրթության կողմից, որը որպես անկախ պետություն գոյություն է ունեցել Ք.ա. 2500-900թթ: Շատերն էլ պնդում են, թե իրականում այն հայտնագործվել է Չինաստանում ու Եգիպտոսում, սակայն դրանք այնքան վստահելի չեն, որքան Ասորեստանի դեպքում: Շալմանեսեր Երրորդի կառավարման տարիներին՝ մ.թ.ա. 9-րդ դարում, փոստային ծառայությունն իրականացվում էր ջորիների միջոցով՝ քաղաքից քաղաք նամակները տեղափոխելու համար:

Հույն պատմիչ Քսենոֆոնը գրել է պարսիկ արքա Կյուրոս Մեծի մասի, ով կառավարում էր Ասորեստանը, և այն մասին, թե ինչպես էին համակարգված, քաղաքից քաղաք նամակները տեղափոխվում սուրհանդակների միջոցով: Ամեն կանգառ-քաղաքում մի սուրհանդակին մյուսն էր փոխարինում: Որոշ հաղորդագրություններ երբեմն ուղարկվում էին որպես ձայնային հաղորդագրություն, որպեսզի վստահ լինեին, որ «գրողի» բառերը ճիշտ տոնով հասնեին նրան, ում ուղղված էր այն:

 1  Սառնարան

10- freezer

«Յախչալ» բառը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «սառցե հոր»: Այն ցեխից կառուցված 18 մետր բարձրություն ունեցող բլուր էր, որի չափերը 5000 խորանարդ մետր էր կազմում: Օգտագործելով, այսպես կոչված, գոլորշիացման զովացմումը` քամին փչում էր բլրի մեջ՝ սառեցնելով ջուրը, որը առաջանում էր հալվող սառույցից: Սառույցները ստեղծվում էին յախչալի հետևի մասում կառուցված ակոսիկներում, որոնք ջրով էին լցվում գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը իջնում է զրոյից ցածր: Առաջացած սառույցը դրանից հետո տեղափոխվում էր յախչալի մեջ: Յախչալները կառուցվել են մոտավորապես Ք.ա 17-րդ դարում՝ այժմյան Իրանի տարածքում: Չնայած սրանք բավականին արդյունավետ էին, այնուամենայնիվ, էլեկտրական սառնարանների ի հայտ գալով սրանք դադարեցին օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել