Անկեղծորեն չեմ հասկանում Սերժ Սարգսյանի մտքերը: Ասենք, երբ խոսում ա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունից, ասում ես՝ այ մարդ, ոնց որ թե մի քիչ էլ ուզում ա ժողովրդի կարծիքը հաշվի առնի, որ մի քիչ էլ մեր ուզածով լինի... Ու հենց քիչ ա մնում հավատաս, որ տեսականորեն նման բան էլ ա հավանական, մեկ էլ ԳԸՄՓ... Հասմիկ Պողոսյանը էլի մշակույթի նախարար է նշանակվում...
Ես ավելի քան վստահ եմ, որ եթե Հայաստանում հարցում անցկացվի, ապա կպարզվի, որ Հասմիկ Պողոսյանին նախարար ուզում են տեսնել մենակ Հասմիկ Պողոսյանն ու մերձավոր շրջապատը, իսկ հասարակ ժողովուրդը ու մշակույթի հետ կապ ունեցող մարդիկ այս տիկնոջից բառիս բուն իմաստով ով ենք անում:
Ախր, պարոն նախագահ ջան, Հասմիկի նախարարության հետևանքների տակից դուրս գալու համար տարիներ ու տասնամյակներ կպահանջվեն, եթե մի էտապ էլ այս պատուհասը շարունակի ղեկավարել մշակույթի ոլորտը, ապա մեզ սպառնում է անմշակույթ ապագա, իսկ Հասմիկը հայոց պատմության մեջ կարող է հավերժանալ հայ մշակույթը ոչնչացնող այնպիսի կարկառուն գործիչների կողքին, ինչպիսիք են Լենկ Թեմուրը, Ալիևները, Թալեաթն ու Էնվերը: Մի փաթաթեք այս պատուհասը մեր վզներին, ի սեր Աստծո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել