Բան չմնաց...

Ո՞վ կլինի ԱԺ նախագահ. ահա ևս մեկ հարց, որը մի քանի օր է տանջում է մի շարք հայերի, բայց երեկ այդ հարցը առավել արդիական էր: Ժողովուրդ ջան, զգացիք, որ այդքան գուշակում ու խոսում էիք վերջում շատ հանգիստ իմացաք վարչապետի անունը, մի քիչ համբերեք, հեսա ԱԺ նախագահի անունն էլ կիմանաք:

ՀՅԴ-ն վերջապես ավարտին հասցրեց իր ԳՄ նիստը: 3 օրում նրանք ԳՆ կազմը հաստատեցին, բայց 1 օրում կարողացան հայտարարությունը պատրաստել: Այս հայտարարությունով ու երեկվա ՀՅԴ-ականների ելույթներով պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն ավելի այլընտրանքային է, քան ԲՀԿ-ն: Հիմա պայքարը ոչ թե ընդդիմության առաջնորդ, այլ այլընտրանքի առաջնորդի դիրքի համար է:

Երեկ վարչապետի մոտ հանդիպեցին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ ու քննարկեցին կուտակային կենսաթոշակի հարցը: Մենակ ՀԱԿ-ն էր, որ չգնաց, բայց վաղը դուրս կգա, ասենք, Լևոնը ու կսկսի շաղակրատել: Բա մի հատ գնայիք, խոսեիք, ձեր կարծիքով կիսվեիք: Թե չէ հետո դուրս եք գալիս ամբիոններից, խոսում ու սաղին սխալ եք հանում, բայց մի հատ կառուցողական բան չտեսանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել