ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն չի հավատում Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ վերջինս չի ուզում երրորդ անգամ դառնալ նախագահ կամ նախագահի ժամկետը լրանալուց հետո՝ վարչապետ։ Գիտեք, սա այն դեպքն է, որ ես լիովին համամիտ եմ պարոն Քոչարյանի հետ, քանզի քաղաքական դաշտում հավատալ խոստումներին, կնշանակի հավատալ հեքիաթներին։ Հիշենք, թե քանի անգամ են այդ խոսքերը փուչիկ դուրս եկել։ 1998 փետրվարին՝ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից երկու օր հետո, հենց ինքը Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնին։ Երկու ամիս հետո նա արդեն նստած էր ՀՀ նախագահի աթոռին։ Հիշեք, թե վերջին հինգ տարիների ընթացքում Հովիկ Աբրահամյանը քանի անգամ է ասել, որ չի ուզում դառնալ ՀՀ վարչապետ։ Այստեղ մի փոքր պաուզա և անցնենք առաջ։ ՀՀԿ դաբրոյով և ԲՀԿ-ի կվոտայով քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանի ճակատի ՕԵԿ-ը ոչ ոք չի մոռացել։ Բազմաթիվ անգամ «բարձրացված» աշխատավարձերը և չբարձրած գազի գինն էլ ձեզ բոնուս։ Այսքանից հետո ինչպե՞ս կարող ես չհամաձայնել պարոն Քոչարյանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել