Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ մեր առաջիկայ հանրահաւաքի հետ կապուած դիմագրքային լարուածութիւն է առաջացել եւ մի մարդ կոպիտ սկսելով, կոպիտ զարգացումների է հասել։ Ինչեւէ, սովորական բան է, բայց հարկ համարեցի մի քանի տող գրել, ինչը եւ տեղադրում եմ իմ էջում։

Ժողովուրդ, մի փոքր տեղեկատւութիւն։ 80-ականների վերջերին քաղաքական կալանավայրից ինձ տեղափոխեցին ռուսական քրեական կալանավայր։ Փորձում էին ամեն կերպ կոտրել։ Առաջին բանը որ ինձ զարմացրեց, դա առանձին բարակներն էին պաշտոնապէս նախատեսուած հոմոսեքսուալ կալանաւորների համար․․․ Հիմա այդ երեւոյթի մասին բացասաբար խոսողը երբ այն եւրոպական է համարում, կամ անիրազէկ է կամ անազնիւ։ Մի բան էլ. եթէ իսկապէս լինէին հայ-ռուսական հարաբերութիւններ, դրանց բարելաւման մասին կարելի էր մտածել, բայց չկան ռուսներ, այսօր կան միայն ռուսական իմպերիալիստական գաղափարներով ապրող տականքներ,որոնց հիմնական նպատակը Հայաստանի ոչնչացումն է։ Եւ դրանք ունեն իրենց տեղական գործակալների ցանցը, առանց որոնց չէին կարողանայ «գոյք պարտքի դիմաց»-ը մոգոնել (մի քանի օր առաջ Հ Կորեային 10մլրդ դոլար զիջեցին, իսկ Հայաստանի չունեցած 100 մլն պարտքը դարձրին լուրջ խնդիր), Իրանական գազային այլընտրանքի ճանապարհին էլ իրենք են կանգնած իրենց գործակալ հայ իշխանաւորների ու Սահմանադրական դատարանի հետ․․․ Չշարունակեմ, միայն թէ մի մոռացեք, թէ ով է սպանել Մ. Նալբանդեանին, նրանից առաջ Խ. Աբովեանին, Ե. Չարենցին, Ա. Բակունցին, Պարոր Սեւակին ու Մինաս Աւետիսեանին։ Մի մոռացեք, թէ ով է Արցախի խնդիրն ստեղծել, ով է թուրքերի հետ հարձակուել Հայաստանի վրայ եւ 1920թ. եւ 1990-91թթ.։ Նաեւ յիշեք, որ աշխարհում էսպիսի «անուշ» դաշնակից չկայ, որ «դաշնակցին» պատերազմով սպառնացող երկրին աննկարագրելի քանակութեամբ զենք (նաեւ զանգուածային ոչնչացման) վաճառի։ Երբ քեզ չհասկացողի տեղ ես դնում, դրանից իրավիճակը չի փոխւում։ Ժողովուրդն ասում է՝ «Իրեն էշի տեղ դնողի հետ էշի պէս էլ վարւում են»։ Ինչ վերաբերում է եւրոպական արժեքային համակարգի ազատութիւններից վախեցողներին, դա իրենց իրաւունքն է․ գուցէ վախենալու բան ունեն, բայց յանուն ճշմարտութեան ասենք, որ այն ինչից վախենում են, վաղուց կայ նաեւ մեր սիրելի Հայաստանում։ (Թէ՞ կոմայգու մոտերքում վերջին տասնամեակներում չեն եղել)։ Եւ բարեկիրթ չէ «առաւելագոյնը դաւաճանութիւն, նուազագոյնը տգիտութիւն» արտայատութեամբ զրոյց սկսել։ Պարզ չէ՞ որ դա արդէն վատ սկիզբ է զրոյցի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել