Երբ քեզ մոռանամ, դադարեմ զգալ, անիծեմ քեզ ու Աստվածներին քեզ արարած, այդ ժամանակ կսկսեմ նարինջը ընկալել որպես միրգ: Իսկ հիմա նարինջը ինձ համար միայն միրգ չէ՝ արևի փոխարեն երկրի վրա աճող գունդ է, դու ես ՝ թթու ու քաղցր, կպչուն, համեղ, ախորժալի...

Դու իմ խենթն ես... արևի պեսս ես, խելագարս ես...այն մեկը, ով մայթին նստած նարնիջ կմաքրեր ինձ համար, այն մեկը ում շալակը կթռնեի, ում լկստված երեխաներին կհանդուրժեի, քանի որ իմ ու հոր կտորը կլինեին:

 Մի օր եկար ու ասեցիր, որ ուղղակի ուզում ես գնալ, ես մտածում էի նարինջներս հետ կտաս, բայց ագահի պես քեզ մոտ տարար.. ես համակերպվեցի ու Աստվածներին չանիծեցի որ դու գնացիր արևներս քեզ հետ տանելով, ոչ էլ խնդրեցի, որ քեզ հետ վերադարձնեն...

Աստվածները մահկանացուների հետ գործ ունեն, իսկ դու ևս մի Աստված էիր...

Գնալուց հետո ես սիրեցի անձրևը... խնձորը... բայց արևի ու նարնջի համը չկար...

Հեթանոս, Աստվածս, Արևս, որ խնդրեմ նարինջներս հետ կտա՞ս.... հնարավոր է ուրիշ մեկին դրանք պետք են, կամ ես ուրիշ Արև եմ գտնում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել