88 թվի երկրաշարժին ես կարևոր մի բացահայտում արեցի ինձ համար… Դա ավելի ստույգ նկատեցի ավելի ուշ, երբ արդեն հեռուստատեսությամբ էի նայում երկրաշարժին հաջորդած փրկարարական աշխատանքները… Ճնշող տպավորություն… երկար-երկար շարքերով կանգնած էին սգավոր մարդիկ.. ԿԱՆԳՆԱԾ էին, այսինքն՝ չէին մասնակցում փրկարարական աշխատանքներին, իրենք սգավոր էին… հանդիսավոր կանգնած սգում էին…  Ուրիշներին էին աշխատում, այլ բնակավայրերից եկածները, ավելի ուշ նաև օտարերկրացիները… բայց ոչ սգավոր, տնավեր դարձած մարդիկ…

Դա շատ տարօրինակ էր ինձ համար: Ես Հայաստան էի եկել 1985 թվին Իրանից. իսկ այնտեղ լրիվ ուրիշ իրավիճակ էր… Բնական աղետների ժամանակ առաջինը հենց աղետյալներն էին կպնում գործին: Ողջ մնացածները աշխատում էին փրկել վիրավորներին, հանել ավերակների տակից մեռելներին, նույնիսկ փրկարարական ուժերի ներկայության ժամանակ դժվար թե մեկին տեսնեիր, որ պարզապես կանգնել ՍԳՈՒՄ է… բոլորը շարժման մեջ էին լինում…

Էս սինդրոմը ես հետագայում էլ նկատեցի՝ և՛ 2008-ից առաջ, և՛ դրանից հետո…

2006 թե 2007 թվին էր Զ. Փոստանջյանի հետ կանգնած ինք  Բ26-ի դիմաց.Պարզել էինք Ժ.Սեֆիլյանին ազատ արձակելու բովանդակությամբ պաստառներ… Տեղում ներկա ԱԱԾ ծառայողները խղճահարությամբ ինձ ասում էին. «Ամոթա, տղամարդ ես, գոնե էդ պաստառը տուր կանայք պահեն»:

Նույն սինդրոմն էր` Ամոթա տղամարդը պաստառ պահի… Ի դեպ տեղում ներկա էին կարծում եմ Հյուսիսային պողոտայի ունեզրկված նախկին բնակիչները, կանայք իրենց պաստառներն  էին փորձում բարձրացնել. Ոստիկանները խոչնդոտում էին, իսկ բողոքավոր տղամարդիկ պարզապես ԿԱՆԳՆԱԾ էին, դե բնականաբար ամոթ էր տղամարդը պաստառ պահեր…

Եվ այսպես հաճախ եմ ես տեսնում մեզ ԿԱՆԳՆԱԾ, հայտնի չի թե ում ենք սպասում…

Վերջին դեպքերից էր Տնտեսագիտական համալսարանում լրագրողների աշխատանքը խոչնդոտելու դեպքը… ԶԼՄ-ները լուսաբանեցին միջադեպը: Լուսաբանեցին ու… ու ի՞նչ:

Ու ոչինչ: Էդ ԶԼՄ-ները չդիմեցին քրեական գործ հարուցելու պահանջով: Չդիմեցին կոնտր քայլի՝ իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ քայլեր չարեցին… Երևի արդեն իրենք իրենց գործը՝ միջադեպը լուսաբանելու հարցը ավարտած համարեցին… դե մնացածը երևի պիտի անի հասարակությունը… Ո՞ր հասարակությունը. երևի երկար շարքերով կանգնած սգավորների բազմությունը, որ սպասում էր այլոք  ավերակների տակից հանեն իրա մեռելներին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել