Tert.am-ը գրում է.

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հոսպիտալացվել է Բեյրութի Ամերիկյան համալսարանին կից գործող հիվանդանոցը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 22-ին հայտնել է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը:

Այս տարվա մարտին նույն հիվանդանոցում Մուալլեմը սրտի նախատեսված վիրահատության է ենթարկվել: Այն ժամանակ Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քերիմը հայտարարել էր, որ «վիրահատությունը բարեհաջող է անցել, և նախարարը շուտով կարող է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը»: Նա նշել էր, որ հիվանդանոց տեղափոխումն ու վիրահատությունը անհապաղ բնույթ չէին կրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել