Tert.am-ը գրում է.

Հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել վերջին երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցող մարտերի հետևանքով: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին ասվում է Կարմիր խաչի (ԿԽԿՄ) միջազգային հանձնաժողովի կոմյունիկեում:

«Հալեպի բնակելի թաղամասերում տեղի ունեցող անկանոն կրակահերթերի հետևանքով վերջին երկու շաբաթվա ընթացքում հարյուրավոր զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում», - հայտարարել է Սիրիայում հումանիտար կազմակերպության պատվիրակության ղեկավար Բորիս Միշելը:

«Մենք կոչ ենք անում հակամարտության երկու կողմին՝ կատարել իրենց պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում և ո´չ միայն չկրակել խաղաղ բնակիչների, այլև՝ հիմնական ենթակառուցվածքների ուղղությամբ, ինչպիսիք են՝ էլեկտրաէներգիայի մատակարաման գծերը, էլեկտրակայանները և բուժհաստատությունները», - հավելել է վերջինս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել