Բոլորիս հայտնի է, որ խորհրդարանում շատ են մականունավոր պատգավորները, բայց ԱԺ-ից դուրս քչերը գիտեն, որ Գալուստ Սահակյանը մականուն ունի: Պատգամավորները նրան կոչում են «սենատոր», իսկ այդ կոչմանը նա արժանացել է խորհրդարանական իր գործունեության համար, քանզի նա լավ տիրապետում է խորհրդարանի խոհանոցին: Երկար տարիներ աշխատելով Աժ -ում, լինելով խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, վերջինս աշխատանքային հարուստ փորձ է ձեռք բերել: Նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները, գրեթե բոլոր ժամանակներում, լավ հարաբերություններ են ունեցել նրա հետ և նա խորհրդարանի այն քիչ դեմքերից է, ով ոչ թե սրել, այլ փորձել է մեղմել խորհրդարանական ուժերի միջև առկա լարվածությունը: Ինձ համար շատ տրամաբանական ու ընդունելի կլինի, եթե ԱԺ նախագահ լինի հենց Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանին խորհրդարանի նախագահի աթոռին չպատկերացնողներին խնդրում են պատասխանել. Այդ ի՞նչ են արել նախկին նախագահներ Տիգրան Թորոսյանը, Սամվել Նիկոյանը, Հովիկ Աբրահամյանը, որ Գալուստ Սահակյանը չի կարող անել, կամ ինչո՞վ են նրանք ավելի լավն ու պրոֆեսիոնալ, քան` Գալուստ Սահակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել