Բացարձակ չեմ ընկալում, երբ սխալ են հանում Սերժի տնտեսական քաղաքականությունը, սակայն վստահում են նրան ազգային անվտանգության հարցերում: Հայե՛ր, այդպես չի կարող լինել, որ մի հարցում սխալ հանեք, մեկ այլ հարցում՝ ճիշտ, և դա այն դեպքում, երբ այդ հարցերը էական են ու փոխկապակցված, և մեկը մյուսից առանձնացնել չի ստացվի: Եթե դու չունես տնտեսապես հզոր երկիր, ապա վաղ թե ուշ չես ունենա նաև նորմալ բանակ և մնացած ենթակառուցվածքները, և այդ դեպքում ազգային անվտանգության հարցում դու պետք է վստահես ոչ թե քո երկրի նախագահին, այլ վերջինիս «սյուզերենին» կամ «պապային»: Ինչը նշանակում է, որ ազգային անվտանգության հարցեր այլևս չեն լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել