Tert.am-ը գրում է.

Պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սփյուռքի 16 գործիչներ նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին, որոնք առանձին- առանձին կներկայացնի շաբաթվա ընթացքում։


Պարբերականում հրապարակված հերթական նամակի հեղինակն աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն է։

Թանկյանի նամակը ներկայացնում ենք առանց կրճատումների.

«Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ,

Անունս Սերժ Թանկյան է։ Ես ծնվել եմ Լիբանանում։ Պապիկներս ու տատիկներս եկել են այն վայրից, որն այժմ Թուրքիա է կոչվում։ Ստեփան պապս եկել է Կեսարիայից, իսկ Վարսենիկ տատս՝ Թոքատից։

Մյուս պապիկս ու տատիկս՝ Դորթյոլից և Ուրֆայից։ Նրանցից ոչ մեկն իր ծննդավայրը չի լքել իր ազատ կյամքով։ Նրանք բոլորն էլ քստմնելի ցեղասպանության վերապրողներ են, որն իրագործվել է Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ կառավարության գլուխ անցած իթթիհաթականների կողմից։

Բոլորն էլ երեխաներ են եղել այդ ժամանակ։ Ստեփան պապս փրկվել էր և որոշ ժամանակ բնակվել ամերիկյան, ապա՝ հունական որբանոցներում՝ մինչև որպես գաղթական Լիբանան հասնելը։ Վարսենիկ տատս և նրա մեծ մայրը սպանդից փրկվել էին մի թուրք քաղաքապետի շնորհիվ, որն իր կյանքն էր վտանգել՝ ճիշտ քայլ անելու համար։

Այս պատմությունները Թուրքիայի կամ այլ պետությունների արխիվային պատմություններ չեն։ Այս դեպքերն իմ ընտանիքի պատմությունն են։

Ավելի քան 600 տարի առաջ այն երկիրը, որտեղից մեծ հայրս է եկել, ճանաչված էր որպես պատմական Հայաստան։ Երբ մարդաբաններն ուսումնասիրություն են կատարում Թուրքիայում, նրանք հունա-հելլենական մշակույթների կողքին գտնում են մեր մշակույթի մնացորդները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել