Խեղճ հայեր, դժբախտ մարդիկ, տգիտութեան ինչ աստիճանի են հասցել Ձեզ։ Այսօր կարճ զրոյց ունեցայ մի քանի արհեստաւորների հետ. մէկը ժամանակին եղել է ԼՏՊ-ի հետեւորդը եւ զղջում է դրա համար, երկրորդը շատ լուրջ սատարել է ՌՔ-ին ու յետոյ «հիասթափուել է», իսկ երրորդը ՍՍ-ի նւիրեալն է եղել, բայց հիմա անունն անգամ լսել չի ուզում։ Երեքն էլ աշխատել են ընտրական յանձնաժողովներում, իրենց խօսքերով՝ նոյնիսկ կռիւ են տուել իրենց այն ժամանակուայ առաջնորդների համար։ Առանձնապէս ուշադրութիւն չէի դարձնի նրանց ինքնախարազանումներին, եթէ նրանցից մէկը միւսների լուռ հաւանութեամբ չասեր, թէ ինչ դիրքերում են հիմա։ Պարզւում է, իրար հետ զրուցելով եկել են եզրակացութեան, որ, իրենց բառերով եմ ասում, ճիշտ քաղաքական գործիչը ես եմ, բայց ․․․ նրանք ինձ չեն միանայ, որովյետեւ չեն ուզում ոչ մէկի զինուորը լինել։ Կատակային երանգ ուզեցայ հաղորդել՝ «իհարկէ չի կարելի ոչ մէկի զինուորը դառնալ։ Եթէ նա ոչ մէկ է, ու՞մ է պէտք»։ Մէջների առաւել գրագէտը արագ շտկեց՝ «նկատի ունենք որեւէ մէկի»։ «Հետաքրքիր է,- արձագանքեցի ես,- հասկանալի է, որ զինուոր բառը պայմանական եք օգտագործում։ Հաւանաբար նկատի ունեք՝ զինակից, աջակից կամ կուսակից»։«Հա, իհարկէ, դա նկատի ունենք»։ «Էդ դէպքում ինձ բացատրեք ձեր մոտեցումը՝ դուք իրարից տարբեր այդքան երկար ճանապարհ անցնելուց յետոյ ինձ համարում եք, ձեր բառերով՝ ճիշտ քաղաքական գործիչ, բայց իմ պայքարին չե՞ք ուզում մասնակցել, ճշտին աջակցել չե՞ք ուզում»։ «Դէ, մի անգամ, որ վառուել ենք․․․»,- եւ նման բաներ։ Սրանք գաղափար ունե՞ն թէ ինչ մարդիկ են իրենց երջանիկ համարել լինել իմ զինակիցն ու զինուորը, սրանց նմանները գիտե՞ն, թէ ինչ է նշանակում վճռական պահին իմանալ «ճիշտ քաղաքական» գործչի տեղը ու նրա միջոցով, նրա փորձառութիւնն ու անցած ճանապարհն օգտագործելով առաջ գնալ։ Ո՞ւմ «զինուորն ու խամաճիկն» ասես, չեն եղել ու եղել են հպարտօրէն հրապարակելով այդ, ու հիմայ «խոհեմութիւն» են դրսեւորում։ Իրականում ժամանակին լաւ բարդոյթաւորել են ու սրանք հիմայ իրենց բարդոյթների «զինուորներն» են։ Շատ բան գիտեմ, բայց թէ նման վիճակում գտնուող մարդկանց ինչպէս օգնել, ՉԳԻՏԵՄ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել