Յուրաքանչյուր մեծ արշավանք սկսվում է առաջին քայլից:

Զորի Բալայանը էլի թաքունի մեջ նամակ էր ուղարկել, այս անգամ Եվրոպայի ներկայացուցիչներին: Դե եվրոպացիները երևի մի երկու օր այդ ամենը կվերծանեն ու վերջում, բնականաբար, ոչինչ չեն հասկանա: Էս հատուկ տակտիկա ա, մինչև Եվրոպան ու ԱՄՆ-ն Զորի Բալայանի նամակներն են վերծանում, Պուտինը՝ Խարկովն ու Դոնեցկն ա վերցնում, հաջորդ նամակի հետ Ալյասկան էլ կվերցնեն:

Գալուստ Սահակյանը դարձել է աշխարհի քաղաքացի: Երեկ էլ այս մարդն ասում էր՝ ի՞նչ տարբերություն, սաղս էլ էս մոլորակի քաղաքացիներ են, այդ խոսքերից պարզ է դառնում, որ տարբերություն չկա, որ երկրի քաղաքացի կլինի մարդ: Խոհափիլիսոփայական մտքեր, ինչ խոսք, այսպիսի խորություն մենակ Գալուստ Սահակյանը կարող էր հաղորդել ՌԴ նոր օրենքին:

Մեռելոցները շարունակվում են: Ուրբաթ օրերին աշխատող մարդկանց ֆեյսբուքյան պատերին հայտնվում են գրություներ. «Ջան, ուրբաթն եկավ, հանգստանում ենք, և այլն», բայց մեռելոցների ժամանակ մի այլ կարգի բողոքվում են նույն այդ մարդիկ: Ես խիստ կասկածում եմ, որ շաբաթ-կիրակի հանգստանալով, դուք հանգստանում եք, էլ ավելի խիստ կասկածում եմ ու չեմ հավատում, որ դուք մեռելոցներին դեմ եք:

«Դ!եմ եմ»-ի անդամները նոր ակցիա են սկսել, իրազեկում են մարդկանց հենց իրենց բակերում: Կարգախոսն էլ այսպիսին է «Սպասեք «Դ!եմ եմ»-ին ձեր բակում»: Ժամանակին լվացքի փոշու գովազդ կար, կարգախոսը համարյա թե նույնն էր: Էս վերևի հատվածը կատակ ու ժպիտ, բայց իրականում քայլերը մտածված են ու գեղեցիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել