Եվ այսպես, մոտենում է ապրիլի 24-ը, և ամենևին էլ կարևոր չէ ինձ համար, թե քանի տարի է անցել այդ ոճրագործությունից, ինձ և համոզված եմ շատ-շատերին հուզում են մի շարք հարցեր, որոնք մնում են չլուծված: Տասնամյակներ են անցել այդ օրհասական դեպքերից, բայց արդյո՞ք մենք դասեր քաղում ենք, մենք մինչև հիմա երեխայի պես ուրախանում ենք, երբ ինչ-որ օտար դրական է արտահայտվում ցեղասպանության վերաբերյալ, հրճվում ենք, երբ մի այլ պետության խորհրդարան հայտարարում է, որ ընդունում է հայոց ցեղասպանության փաստը, բայց արդյո՞ք մենք քաղել ենք բոլոր այն դասերը, որ մեզ մատուցեց պատմությունը, արդյո՞ք մենք ճիշտ և ճկուն քաղաքականություն ենք վարել և վարում, արդյո՞ք մեր ինքնակազմակերպվածությունը, հավատը պատշաճ մակարդակի վրա են, արդյո՞ք մենք ի վերջո անիմաստ բարբաջանքներից կարող ենք ձերբազատվել, թե մնալու ենք անձնական նեղ շահերի գերի...սրանք համազգային խնդիրներ են, որոնք պահանջում են նպատակաուղղված լուծումներ, այլապես մենք զգացմունքային և հուզական ոլորտից դուրս չենք գա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել