Tert.am-ը գրում է.

Ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի՝ Հայաստանի համար կարող է վտանգավոր հետևանք ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` այսօր ստորագրած օրենքը, համաձայն որի ռուսաց լեզվին տիրապետող անձինք պարզեցված կարգով քաղաքացիություն կստանան: Քաղաքագետն ընդգծեց, որ երկրից կարտագաղթի հասարակության որակական նոր շերտ:

«Կգնան նրանք, ովքեր կրթված են: Բացի այդ՝ ընտրողները ռուսներն են, և դեմոկրատական մի պետություն էլ չի, որ ասենք՝ հավասար մոտեցում կլինի: Իրենք առանձնացնելու են ու քաղաքացիություն են տալու ավելի բարետեսներին, ավելի երիտասարդներին, ավելի խելացիներին ու տանելու են: Այդ կերպ կկարողանան նաև միջամտել Հայաստանի ներքին խնդիրներին, դա մեր ինքնիշխանությունը գցելու միջոց է»,-ասաց նա:

Նշենք, որ օրենքի համաձայն՝ լեզուն, Ռուսաստանի պատմության և օրենքների հիմունքներն իմանալու պարտավորությունից ազատվում են այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, անգործունակ են, անչափահաս (մինչև 18 տարեկան), ինչպես նաև՝ մասնակցում են արտասահմանում ապրող իրենց հայրենակիցներին Ռուսաստանում բնակեցնելու կամավորական ծրագրին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել