Սերժ Սարգսյանը, կարծես, բոլորովին կորցրել է իրականության զգացումը. նրան հիմա՝ առավել, քան երբեք, հուզում է ընդամենը մեկ հարց՝ սեփական իշխանության պահպանումը:
Փաստ է, որ Ազատիչը հայրենիքի, պետության, անվտանգության, ցեղասպանության ճանաչման, ղարաբաղյան հիմնահարցի և նման այլ բաների մասին հիշում է միայն վերջում, երբ այլևս անելու և ասելու ոչինչ չունի:
Զարմանալի է, բայց փաստ՝ Թուրքայի հետ ֆուտբոլային քիրվայություն բռնած, հնարավոր բոլոր զիջումները կատարած Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսում իր կատարած «աշխատանքի» մասին:
Ազատիչն այնքան է ոգևորվել սեփական ձեռքբերումներով, որ հուզմունքից վերցրել է հրացանը և, հրե՛ս, արդեն նշան է բռնել թշնամու ուղղությամբ: 
Վերջին բոլշևիկի այս «նժդեհական՝ ռազամահայրենասիրական» ոգևորության բուռն պոռթկումները կավարտվեն ուղիղ այն ժամանակ, երբ նա կկարողանա երկրում նորից կեղծ օրակարգ հաստատել՝ դուրս մղելով հասարակական-քաղաքական օրակարգից իշխանությունից իրեն հեռացնելու հարցը: 
Իսկ կհաջողվի՞ դա նրան, թե՝ ոչ, կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, մեզանից՝ բոլորի՛ցս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել