Պանթեոնի իրական նշանակությունը առաջինը խախտեց Կարեն Սերոբիչը` սովետի տարիներին այնտեղ թաղելով ոմն Արզումանյանին (կարծեմ ՀՍԽՀ մինիստրների սովետի նախագահին): Կարծում եմ, որ իրական անկախության վերանվաճումից հետո քաղաքի կենտրոնում գտնվող գերեզմանոցը պետք է փակել: Առանձին քննարկման հարց կլինի արդեն այնտեղ գտնվող աճյունների հարցը, բայց դա ևս պետք է լուծվի. իմ կարծիքով, աճյունները պետք է տեղափոխել քաղաքային պանթեոն, իսկ դրանց տեղում պետք է կառուցել մատուռ: Համենայն դեպս, պետականորեն իրեն առաջինը քրիստոնյա հռչակող ժողովրդին հարիր չէ քաղաքի կենտրոնում գործող գերեզմանոց ունենալը` ինչ անուն էլ դրվի վրան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201517303605402?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել