01

Թուրք մարդասպան Աբդուլա Քաթլին «Գորշ գայլեր» անունը կրող ազգայնական խմբավորման առաջնորդն էր: Նա քաղաքական աջ թևի ջատագովներից էր: 1978 թ.-ին նա և իր խմբավորման այլ անդամները սպանեցին յոթ ուսանողի, ում համարում  էին կոմունիստ-հեղափոխականներ: Ուսանողները ձախ թևի ներկայացուցիչներ էին և անդամակցում էին Թուրքիայի աշխատավորական կուսակցությանը: Գորշ գայլերը հարձակում գործեցին ուսանողների տան վրա՝ ակնկալելով այնտեղ զենքեր գտնել, սակայն ուսանողներն անզեն էին: Այնուամենայնիվ, խմբավորման անդամները կապկպեցին և կրակեցին նրանց:

Քաթլիի «Գորշ գայլեր» խմբավորման անդամներից մեկը Մեհմեթ Ալի Ագչան էր, ով 1981 թ.-ին մահափորձ կատարեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի վրա: Դրանից երկու տարի առաջ Ագչան ձերբակալվել էր մի լրագրողի սպանության մեղադրանքով, իսկ Քաթլին նրան ազատել էր բանտից: Որոշ մարդիկ հավատում են, որ Քաթլին Հռոմի պապի վրա հանուն փողի էր մահափորձ կազմակերպել: 

Հետագայում Քաթլին աշխատանքի ընդունվեց թուրքական հետախուզական գործակալության՝ MIT-ի կողմից: Նա բազմիցս հարձակումներ է գործել Հայ ֆիդայական շարժման վրա, ինչի դիմաց հետախուզական գործակալությունը նրան վճարել է հերոինով: 1984 թ.-ին Քաթլին ազատազրկվեց Ֆրանսիայում ապօրինի կերպով թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով, իսկ 1988-ին՝ Շվեյցարիայում:   

1990 թ.-ին նա փախավ բանտից և կրկին սկսեց պրոֆեսիոնալ մարդասպանի գործով զբաղվել: Այս անգամ նա ծառայում էր Թուրքիայի ոստիկանությանը: 1993 թ.-ին ոստիկանությունը սկսեց առևանգել ու սպանել Քրդական բանվորական կուսակցության անդամներին: Այդ կուսակցությունը պայքարում էր Թուրքիայում քրդերի ինքնավարության համար: Քաթլին գումար կորզեց առևանգված զոհերից՝ խոստանալով պաշտպանել նրանց, իսկ հետագայում կազմակերպեց նրանց սպանությունը: 

1996 թ.-ին Քաթլին մահացավ ավտովթարից: Այս պատահարը սկանդալի տեղիք տվեց Թուրքիայում: Թեպետ 1970-ականներին նրա հանդեպ պաշտոնապես հետախուզում էր հայտարարված՝ նրա կողմից գործված սպանությունների համար, նա ճանապարհորդում էր մի ոստիկանության աշխատակցի և կառավարության անդամի հետ: Այս ավտովթարից հետո ակնհայտ դարձավ, որ որոշակի կապ կար իշխանության և թուրքական մաֆիայի միջև: Ըստ հաշվարկների՝ Քաթլիի հանցախումբը սպանել է 4000 մարդու: Ներկայումս Քաթլին դասվում է աշխարհի ամենասառնասիրտ մարդասպանների թվին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել