Կամերոն Դիասի՝ «Glamour» ամսագրին տված հարցազրույցը, որտեղ նա հիացմունք է արտահայտել կանացի գեղեցկության մասին, հիմք է դարձել բամբասանքների, թե դերասանուհին բիսեքսուալ է: Աստղը շտապել է պարզաբանումներ տալ: Իր սեռական կողմնորոշվածության վերաբերյալ լրագրողների հերթական հարցին Կամերոնը պատասխանել է. «Ես նման բան չեմ ասել: Դա ասում են մարդիկ: Ես միայն ասել եմ, որ գնահատում եմ ուրիշ կանանց գեղեցկությունը: Կարծում եմ ̀ կանացի մարմինը շատ գեղեցիկ է՝ ցանկացած ձևով և չափսերով: Կնոջ մարմնի յուրաքանչյուր հատված է գեղեցիկ: Ես միշտ այդպես եմ կարծել»,- ասել է Կամերոն Դիասը: Դերասանուհին նաև շեշտել է, որ ատում է ամեն տեսակի պիտակավորումները, նույնիսկ երբ այն վերաբերում է մարդկանց սեքսուալ կողմնորոշվածությանը: «Ես չեմ ասում, թե բիսեքսուալությունը վատ բան է: Այստեղ հարցն այն է, թե որքան հաճելի է, երբ կինը կարողանում է հմայվել այլ կանանց գեղեցկությամբ: Եթե հետերոսեքսուալ տղամարդը վստահ է ինքն իր վրա, նա վստահաբար կարող է խոստովանել, որ մեկ այլ հետերոսեքսուալ տղամարդ արտակարգ գեղեցիկ է»,- ասել է դերասանուհին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել