Tert.am-ը գրում է.

Հասարակական և քաղաքական գործիչ, հրապարակախոս Զորի Բալայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սիրիայի քեսաբահայության խնդրին՝ հայտարարելով, որ ոչ թե աշխարհն է լռում այդ մասին, այլ կոնկրետ ԱՄՆ-ն և իր ՆԱՏՕ-ն, որի անդամ է նաև Թուրքիան։ «Թուրքիան ինչ էլ որ անում է, անում է համոզված լինելով, որ կարող է այդ հարցի տակից դուր գալ»,- ասում է հրապարակախոսը՝ ավելացնելով, թե ինչպես շատ հարցերում, Քեսաբի հարցով էլ մտավորականները պասիվ չեն և կոնկրետ ինքը տարբեր լեզուներով մի շարք քրիստոնյա երկներ նամակ է գրել՝ ուշադրություն հրավիրելով քեսաբահոյւթյան խնդրին։

- Պարո՛ն Բալայան, մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայությունն իր ջանքերն ուղղում է աշխարհին լսելի դարձնելու և դատապարտելու Թուրքիայի կողմից իրագործված Ցեղասպանությունը, Քեսաբում տեղի են ունենում իրադարձություններ, որտեղ կրկին թատերաբեմում հայրեն են, որոնց բռնի տեղահանում են ակնհայտ թուրքական միջամտության հետևանքով, իսկ աշխարհը, կարծես, կրկին լռում է։ Ինչպե՞ս կբացատրեք սա, ժամանակից աշխարհի համար նման դեպքերը փաստերը դեռևս ընդունելի՞ են։


- Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է աշխարհը, երբ ասում են, թե ճշմարտությունը պետք է ասեն, սա նշանակում է կոնկրետ աշխարհի տեղը գործում է Ամերիկան և նրա ՆԱՏՕ-ն, իսկ քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, ապա նա ինչ էլ որ անում է, անում է համոզված լինելով, որ կարող է այդ հարցի տակից դուր գալ։ Եվ ուրեմն՝ լռում է առաջին հերթին Ամերիկան, իսկ երբ նա սկսում է աղմկել՝ մի բան ստացվում է։ Ես Քեսաբի մասին մի հոդված եմ տպագրել, որը գրված է եղել ուղիղ 10 տարի առաջ, երբ Կիլիկիա նավով մենք հասել ենք մինչև այդտեղ և ես երկու օր անց եմ կացրել Քեսաբում։ Այնտեղ 11 հայկական գյուղ կա, և ոչ թե միայն մեկ քաղաք, այսինքն՝ այսպես ասած հայկական շրջկենտրոն է։ Ես տեսել էի իմ աչքերով իսկական դրախտ, այնտեղ կային եկեղեցիներ 700 տարի առաջ, 1200 տարի առաջ կառուցված, կային այնպիսի այգիներ, ինչպիսին ոչ մի տեղ չեմ տեսել, հավանաբար, դրանք կարող էին լինել միայն դրախտում, և այդ բոլորը երբ ոչնչացվում է, աշխարհը լռում է։ Այսինքն, եթե մենք ասում ենք՝ աշխարհը, ապա պետք է նաև ասենք, թե կոնկրետ ով է լռում և ով պիտի խոսի։ Նաև Ռուսաստանն է այդ հարցում լռում, առաջին մի քանի օրը խոսում էին և հետո լռեցին, յուրաքանչյուրն իր ցավն է առաջ տանում, մենք պետք է գոռանք, խոսենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չլռեն, մեզանից է կախված ամեն ինչ։ 

-Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ Թուրքիայի նման քայլը ակնհայտ լկտիություն էր, թե դա թուրքական դիվանագիտության կողմից միամտություն էր, քանի որ Քեսաբ մտնելով Թուրքիան Ցեղասպանության հարցն էլ ավելի սրեց։


-Հարցը դա չէ, հարցն այն է, որ նա կարողացել է պահը բռնացնել, ինչպես [19]14թ-ին էր, երբ Թալեաթն ասաց, որ՝ մենք պետք է օգտագործենք այս հանգամանքը, երբ գերտերությունները զբաղված են իրենց գործերով և մեր գործը կատարենք և վերջնականապես ոչնչացնենք հայությանը։ Եվ այստեղ էլ ժամանակն են օգտագործում նույն հարցի համար։ Նրանք թիրախ են վերցրել ոչ միայն քեսաբահայությանը, այլ ամբողջ Սիրիայում գտնվող Հալեպի ու Դամասկոսի հայությանը։ Միայն Հալեպում գտնվում են մի քանի փողոց, որ զուտ հայկական են և այս ամեն ինչը ոչնչացրել են։ Այնպես որ, ուղղակի պահն են հարմար գտել, ինչպես եղել է [19]14 թ-ին և ինչպես եղել է միշտ։

-Ասում եք՝ պետք է հայերը խոսե՛ն այդ մասին, գոռա՛ն, բայց մտավորականությունն այդքան էլ այս հարցում ակտիվ չէ և կարծես ավելի շատ նրանք էլ լռում են։

-Չեմ կարծում, որ լռում են, խոսում են, իհարկե։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել