Hayeli.am-ը գրում է.

Известия թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան մարտական դելֆինները մասնակցելու են Սև ծովում ՆԱՏՕ-ի ամառային զորավարժություններին:  ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Թոմ Լապուցայի խոսքերով՝ զորավարժություններին մասնակցելու է 20 դելֆին և 10 ծովառյուծ, որոնց մասնակցությամբ զորավարժությունները տևելու են առավելագույնը 20 օր: Լապուցան ընդգծել է, որ ամերիկյան մարտական դելֆինները փորձարկելու են նոր հակառադար, որը նախատեսված է արձագանք որսող թշնամական սարքերն ապակողմնորոշելու համար: Միևնույն ժամանակ մարտական դելֆիններն ու ծովառյուծները կզբաղվեն ականների ու մարտական ջրասուզակների փնտրտուքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել